Տիեզերքում լոլիկ և վարունգ կաճեցնեն
Փորձարկվող Союз ТМА-02М տիեզերանավը դուրս է եկել հաշվարկային ուղեծիր։ Նախատեսվում է, որ այն Միջազգային տիեզերակայան կհասնի հունիսի 10–ին ։
Հերթական տիեզերական առաքելությունը ներառում է երեք ռուսական բեռնատար տիեզերանավերի ընդունում ու բեռնաթափում, ինչպես նաև ամերիկյան Atlantis–ի հետ համատեղ աշխատանք։
Տիեզերագնացները կզբաղվեն նաև գիտական աշխատանքով՝ անցկացնելով մոտ 40 փորձ։ Մասնավորապես՝ նրանք միջազգային տիեզերանավի պատմության մեջ առաջին անգամ կփորձեն աճեցնել «տիեզերական» լոլիկներ, իսկ ճապոնացի Սաթոսի Ֆուրուկավան վարունգներ կցանի։










