Apple–ը կառուցում է նոր շքեղ գրասենյակ՝ 12 000 աշխատակիցների համար
Ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է կառուցել հսկայական գրասենյակային շենք, որը կտեղավորի 12 հզ. աշխատակից։ Այս մասին տեղեկացրել է ընկերության նախագահ Սթիվ Ջոբսը՝ Կուպերտինո քաղաքում տեղի ունեցած խորհրդի նիստին։ Հենց այդ քաղաքում էլ նախատեսվում է կառուցել շենքը։
«Կարծում եմ` մենք իրական հնարավորություններ ունենք կառուցել աշխարհի ամենալավ գրասենյակային շենքը»,- ասել է Սթիվ Ջոբսը, որից հետո ցույց է տվել 60 հա տարածք զբաղեցնող շենքի հատակագիծը։
Այն նման կլինի վայրէջք կատարած տիեզերանավի, կենտրոնում շքեղ ներքին բակով և մի շարք այլ ոչ սովորական դետալներով։ Ջոբսը նշել է, որ շենքը կունենա շրջանի տեսք, որում չեն լինի ուղիղ անկյուններ և ուղիղ ձևով ապակիներ։ Կենտրոնի 80%-ը կզբաղեցնեն կանաչ տարածքները, ծառերի քանակը ընկերությունը նախատեսում է 3700-ից հասցնել 6000-ի։ Շենքի տարածքում ընկերության աշխատակիցները ապահովված կլինեն ժամանցի կազմակերպման բոլոր հարմարություններով։
Շենքի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ. ։










