Վաճառքի է հանվել հնագույն «Նյուրնբերգյան ժամանակագրությունը»
ԱՄՆ Յուտա նահանգում վաճառքի է հանվել ամենահին տպագիր «Նյուրնբերգյան ժամանակագրությունը», որը լույս է տեսել 1493թ.։ Գրքի արժեքը գնահատվել է 35 հզ. դոլար։ Գիրքը բարեգործական վաճառքի է հանել մի տղամարդ, որը հայտնել է, որ այն ժառանգություն է ստացել իր պապից, սակայն տասնամյակների ընթացքում այն մնացել է ձեղնահարկում՝ փոշու մեջ։
Գրքի հրատարակիչը Անտոն Քոբերգերն է։ Նա դեռ 1470թ. Նյուրնբերգում հիմնել էր տպարան և համարվում է առաջին խոշոր միջազգային տպագրիչը և Աստվածաշնչի հրատարակողը։ «Նյուրնբերգյան ժամանակագրությունը» մարդկության պատմության նկարագրությունն է բիբլիական ժամանակներից մինչև 15-րդ դար։
Գրքում բացակայում է էջերի մեկ երրորդը, իսկ պահպանված էջերը քայքայված են։










