Google Earth-ով արդեն հնարավոր է ուսումնասիրել օվկիանոսի հատակը

22:43 • 09.06.11

Google ընկերությունը իր Google Earth ծրագրի «Օվկիանոս» բաժնում ավելացրել է օվկիանոսների հատակի ռելիեֆների բարձրորակ նկարները: Ծրագրի թարմացված տարբերակը կարելի է բեռնել Google Earth-ի պաշտոնական կայքում:

Օգտատերերը կարող են մանրամասն հետազոտել Ատլանտիկ օվկիանոսում 600 մետր խորության վրա գտնվող Գուդզոնի կիրճը, Խաղաղ օվկիանոսում գտնվող Լամոնտ լեռնաշղթան, ԱՄՆ-ի ափերին մոտ գտնվող խաղաղօվկիանոսյան Մենդոսինո իջվածքը և այլն:

Բարձրորակ նկարահանված է դեռևս Համաշխարհային օվկիանոսի հատակի 6 տոկոսը միայն:

Ծառայությունը ստեղծելիս Google-ը օգտվել է 12 գիտական կազմակերպությունների, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանին կից Լամոնտ-Դոհերթի գեոֆիզիկական լաբորատորիայի կողմից տրամադրված տեղեկատվությունից:
«Օվկիանոս» բաժինը թարմացվել է ընթացիկ տարվա հունիսի 8-ին՝ Օվկիանոսի համաշխարհային օրը:
 

Google Earth-ով արդեն հնարավոր է ուսումնասիրել օվկիանոսի հատակը