Օբաման պատրաստվում է աշխարհի վերջին. նա արդեն թռչող բունկեր ունի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար գերժամանակակից օդանավ է կառուցվել։ Թռչող բունկերի հեղինակները նախատեսել են անվտանգության բոլոր միջոցները՝ անգամ հնարավոր միջուկային հարվածի կամ երկնաքարերի անձրևի դեպքերում։ Այս մասին հայտնում է Росбалт գործակալությունը։
Օդանավը նախագծած ինժեներների խոսքերով՝ հսկայական բունկերը սարքավորված է բարդագույն տեխնիկայով, որն ընդունակ է հայտնաբերել բոլոր հնարավոր սպառնալիքները, ինչպես նաև պաշտպանել դրանցից։
«Ապոկալիպսիսի օդանավ» կոչվող թռչող սարքն ընդունակ է օդ բարձրանալ հաշված րոպեներում։ Չնայած մեծ չափերին՝ մեքենայի արագությունը մոտ 1000 կմ/ժ–է։
Ինքնաթիռի անձնակազմն օրվա 24 ժամերին պատրաստ է թռիչքի։ Օդաչուներն ու լրագրողները, այնուամենայնիվ, մեկ թերություն գտել են. այնտեղ զուգարանները շատ փոքր են, իսկ ցնցուղ ընդունելու խցիկներ առհասարակ չկան։
Նորագույն սարքավորումն արժեցել է 223 մլն դոլար։










