«Օդնոկլասնիկին» փոխել է տարբերանշանը
«Օդնոկլասնիկին» փոխել է տարբերանշանը։ Այժմ այն նարնջագույն մարդուկ է, որը մեկ այլ տեսանկյունից երևում է որպես «OK»:
Կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ տարբերանշանի դիզայնը մշակվել է՝ հաշվի առնելով օգտատերերի ֆոկուս-խմբի կարծիքը։
Առաջին անգամ այս տարբերանշանը կայքի գլխավոր էջում հայտնվել է ապրիլին, սակայն շուտով առանց մեկնաբանությունների այն հանվել է։










