Nokia-ն նոր ծառայություն է մատուցում
Nokia ընկերությունն իր սմարթֆոնների համար թողարկել է անվճար IM for Nokia մեսինջերը, որը հնարավորություն է տալիս տեքստային հաղորդագրություններ փոխանակել ծառայությունից օգտվող անձանց միջև:
Ծրագիրը նաև հնարավորություն է ընձեռում օգտվել Google Talk, Windows Live Messenger, Yahoo! Messenger և մի քանի այլ նմանատիպ ծառայություններից: Բաժանորդը վճարում է միայն համացանցից օգտվելու համար տվյալ օպերատորի կողմից սահմանված գումարը:
Ծրագիրը կարելի է ինտեգրել Nokia X6, Nokia 5230, Nokia N8, Nokia E7 սմարթֆոններին: Ընկերությունից հայտնել են, որ հետագայում վաճառքի ներկայացվելիք Nokia-ի հեռախոսներում ծրագիրն ի սկզբանե ինտեգրված կլինի:
IM for Nokia-ի օգտատերերը կարող են ակտիվության տարբեր կարգավիճակներ ընտրել՝ «Չխանգարել», «Անտեսանելի» և այլն, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Apple ընկերությունը ներկայացրել է նմանատիպ ծառայություն՝ iMessage անունով: Ի տարբերություն IM for Nokia-ի՝ iMessage-ը հնարավորություն է ընձեռում ուղարկել ոչ միայն տեքստային հաղորդագրություններ, այլև՝ նկարներ ու տեսանյութեր:










