Ստեղծվել է տուգանող զարթուցիչ. չես կարող արթնանալ՝ վճարիր
Ստեղծվել է քնկոտներին արթնացնելու ամենադաժան միջոցը. Money-Shredding Alarm Clock-ը, որը միաժամանակ շրեդեր է (մանրացնելով կտրտում է թուղթը), թերևս, ամենաարդյունավետ զարթուցիչն է: Այս մասին հայտնում է pcnews.am:
Եթե տերը չհասցնի անջատել զարթուցիչը ճիշտ ժամանակին, այն կսկսի ոչնչացնել թղթադրամները: Սարքի դիմային մասն ապակուց է, այնպես որ հնարավոր է «հիանալ» ամբողջ պրոցեսով:
Զարթուցիչի աշխատանքի համար անհրաժեշտ է սարքի մեջ թղթադրամ տեղադրել: Եթե տերը չհասցնի անջատել զարթուցիչն ու հանել թղթադրամն, ապա կկորցնի այն:
Սարքը, սակայն, դեռևս չի հանվել վաճառքի:










