Եվրամիությունը կիբերհարձակումների կասեցման հատուկ խումբ է ստեղծում
Եվրամիությունը հատուկ ՏՏ խումբ է ստեղծում, որը կզբաղվի վերջին շրջանում հաճախակի դարձած կիբերհարձակումներին դիմագրավելով։
Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետների թիմը կապահովի հատկապես եվրոգոտու ֆինանսներին վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը, հայտնում է «Ֆրանսպրեսը»։ Ընկերությունների և կառավարական կայքերի էլեկտրոնային տվյալների բազայի ուղղությամբ հարձակումներն ավելի ու ավելի են հաճախակիանում։ Այս տարի հակերների զոհ են դարձել Պենտագոնի խոշոր մատակարար Lockheed Martin ընկերությունը, PBS հեռուստաալիքը և Sony–ն։










