Սիցիլիայում բոլոր էլեկտրոնային ժամացույցներն առաջ են վազում

21:15 • 10.06.11

Իտալական Սիցիլիա կղզու վրա արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ էլեկտրոնային թվային ժամացույցները յուրաքանչյուր օր 10-20 րոպե առաջ են ընկնում:

Տարօրինակ երևույթն արձանագրվել է Սիցիլիայի մի շարք քաղաքներում և կրում է զանգվածային բնույթ: Ֆենոմենն իսկական հանելուկ է դարձել, քանի որ գիտնականները չեն կարողանում պարզել դրա պատճառները:

Կղզու բնակիչներին երևույթը մեծ անհարմարություն է պատճառում. նրանք ուշանում են հասարակական տրանսպորտից, աշխատանքից և այլն, հաղորդում է Mignews-ը:

 

Անհասկանալի երևույթի բացատրության փնտրտուքով զբաղվում են Կատանիայի համալսարանի էլեկտրոտեխնիկայի ամբիոնի մասնագետները: Առաջ են քաշվել երևույթի մի քանի հնարավոր պատճառներ. ռադիոալիքների ազդեցությունից մինչև ստորջրյա էլեկտրական լարի վերանորոգման աշխատանքները, որոնք տարվում են մայիսի կեսերից: Սակայն դեռևս ժամացույցների առաջ ընկնելու հստակ պատճառը հայտնի չէ:
 

Սիցիլիայում բոլոր էլեկտրոնային ժամացույցներն առաջ են վազում