Google-ի մանկական էլեկտրոնային գրքերում նկարելու գործառույթ է ավելացել
Google ընկերությունը կատարելագործել է երեխաների համար նախատեսված իր էլեկտրոնային գրքերը։ Ինչպես հաղորդվում է Inside Google Books-ի բլոգում, այժմ դրանցում հայտնվել է նկարչության ֆունկցիա։
Նոր ֆունկցիան ստացել է Doodle Mode անվանումը և հնարավորություն է տալիս նկարել հենց էլեկտրոնային գրքում։ Նկարչությանն անցնելու համար անհրաժեշտ է բացել գիրքը և սեղմել էկրանի վերին աջ անկյունում Doodle Mode նշանը։ Հաջորդ անգամ գիրքը բացելիս նկարները չեն պահպանվում։
Doodle Mode ֆունկցիան աշխատում է համակարգչային բրաուզերների (բացառությամբ Internet Explorer) և iPad պլանշետի Safari բրաուզերի վրա։
Քանի որ Google eBookstore խանութից գրքեր կարող են պատվիրել միայն ԱՄՆ օգտատերերը, այլ երկրների բնակիչներին Doodle Mode-ն անհասանելի կլինի։










