Ծխելը նիհարեցնում է. ապացուցված է գիտականորեն

15:23 • 10.06.11

Նիկոտինը մարդու մոտ ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլ նաև օրգանիզմին փոխանցում է կուշտ լինելու քիմիական կեղծ ազդակներ։

Տարանջատելով այդ երկու գործառույթները՝ գիտնականները հույս ունեն ստեղծել ավելորդ քաշը հաղթահարելու նոր միջոցներ, ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում։

Վիճակագրության համաձայն՝ ծխողների մարմնի զանգվածը միջինում ավելի ցածր է, քան չծխողներինը։ Ուղեղի՝ հաճույքի կենտրոններից բացի, նիկոտինն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի ացետիլխոլինային ռեցեպտորների վրա, որը կարգավորում է անհատի սննդակարգը։

Նիկոտինը ոչ միայն մարդկանց ախորժակն է փակում, այլև կենդանիների. փորձի արդյունքում՝ նիկոտինի փոքր քանակությամբ կեր օգտագործելով՝ մկները երկու անգամ ավելի քիչ են սնվել։

Ծխելը նիհարեցնում է. ապացուցված է գիտականորեն