Աստղագետները հայտնաբերել են երկու սև խոռոչ ունեցող գալակտիկա

23:42 • 13.06.11

Աստղագետները հայտնաբերել են նոր գալակտիկա, որը պարունակում է միաժամանակ երկու գերծանր սև խոռոչ: Այդ մարմինների զանգվածը Արեգակի զանգվածին գերազանցում է մի քանի միլիոն անգամ:

Խոսքը NGC 3758 գալակտիկայի մասին է, որը գտնվում է Առյուծի համաստեղությունում` Երկիր մոլորակից 425 միլիոն լուսային տարի հեռավորության վրա:

Սև խոռոչները հայտնաբերվել են Burst Alert Telescope ռենտգեն-հեռադիտակի միջոցով, որը տեղադրված է NASA Swift արբանյակի վրա: Երկու խոռոչները գտնվում են միմյանցից 11 հազար լուսային տարի հեռավորության վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ ըստ հարաբերականության ընդհանուր տեսության` տիեզերքի սև խոռոչը մի ժամանակային-տարածական շրջան է, որը անգամ լույսի արագությամբ շարժվող մարմինները չեն կարող լքել:

 

Աստղագետները հայտնաբերել են երկու սև խոռոչ ունեցող գալակտիկա