Facebook-ն սկսում է նոր ծառայություն փորձարկել

17:52 • 13.06.11

Facebook սոցցանցը սկսել է փորձարկել «Happening Now» (տեղի է ունենում այս պահին) ծառայությունը, որը յուրատեսակ լրահոս է, ու օգտագործողներին թույլ է տալիս իրական ժամանակում, առանց էջը թարմացնելու տեսնել՝ ինչ են անում ընկերները, ինչ են հավանում, տարածում կամ մեկնաբանում:

Այժմ օգտագործողների մի մասը կայանալիք իրադարձությունների հատվածում տեսնում է «Happening Now» պանելը: Թարմացումների վրա սեղմելու դեպքում տրվում է ավելի մանրամասն ինֆորմացիա:


Ինչպես հայտնում է Pcnews.am-ը, առաջիկա շաբաթների ընթացքում ֆունկցիան «տեսանելի կլինի» ավելի մեծ թվով օգտագործողների:

Facebook-ն սկսում է նոր ծառայություն փորձարկել