Ամուսնանում է աշխարհի ամենացանկալի փեսացուն՝ Ցուկերբերգը
Ամերիկյան Microsoft ընկերության նախագահ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անցած հանգստյան օրերին առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Պրիսցիլա Չանին։
Համաձայնել է արդյո՞ք Պրիսցիլան դառնալ 26–ամյա միլիարդատերի կինը, դեռևս հայտնի չէ։ Սակայն ինչպես հաղորդում է ռուսական Lifenews գործակալությունը, այն բանից հետո, երբ բրիտանական թերթերից մեկը հրապարակել է Բիլ Գեյթսի հարցազրույցը, Ցուկերբերգը Facebook–ի իր էջից հեռացրել է Պրիսցիլայի հետ հարաբերությունների մասին ստատուսը։
Ցուկերբերգը Պրիսցիլայի հետ ծանոթացել է 2004թ.՝ Հարվարդում։ Ասում են, որ Պրիսցիլային չեն հետաքրքրում թանկարժեք իրերը, հագուստը, և որ նա «միլիարդատիրոջ ընկերուհու տեսք չունի»։ Իսկ Ցուկերբերգը խոսոտովանել է, որ Պրիսցիլան իրեն գրավել է իր պարզությամբ և անկեղծությամբ։










