iPhone 4–ն ԱՄՆ–ում ազատ վաճառքի հանվեց
Ամերիկյան Apple ընկերությունը հունիսի 14–ին ԱՄՆ–ում սկսել է iPhone 4 սմարթֆոնների` բջջային օպերատորից անկախ վաճառքը։
Առանց պայմանագրի հնարավոր է գնել սարքի ինչպես 16 (649 դոլար), այնպես էլ՝ 32 գբ (749դոլար) տարբերակը՝ իր սև և սպիտակ գույներով։
Ինչպես հայտնում է Lenta.ru–ն, 2007–ին թողարկման պահից ի վեր iPhone–ը ԱՄՆ–ում վաճառվում էր միայն AT&T բջջային օպերատորի հետ երկամյա պայմանագրով։ 2011–ի հունվարին Apple–ը թողարկեց նաև iPhone 4–ի՝ բջջային Verizon օպերատորի CDMA ցանցերի համար նախատեսված տարբերակը, որը նախկինի պես միայն պայմանագրով կվաճառվի։










