Ուիչիտոյում գրանցված եղանակային անոմալիան Երկրի ապագայի համար մտահոգվելու տեղիք է տալիս

23:50 • 14.06.11

Զարմանալի եղանակային երևույթ է գրանցվել ԱՄՆ Կանզասի նահանգում գտնվող Ուիչիտո քաղաքում: 20 րոպեի ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 20 աստիճանով, թեև արևը վաղուց մայր է մտած եղել:

Ինչպես հայտնել են ԱՄՆ Եղանակի ազգային ծառայությունից, «ջերմային պայթյունի» հետևանքով օդի ջերմաստիճանը 29,44 С-ից բարձրացել է 38,89 աստիճան: Երևույթը գրանցվել է գիշերը ժամը 00:22-ից:

Մասնագետները պարզել են, որ մթնոլորտի վերին շերտերից երկրի մակերևույթ է «ընկել» օդի հոսանք, ինչի հետևանքով կտրուկ ուժեղացել է նաև քամու արագությունը: Նրանք ասում են, որ տվյալ երևույթը երկիր մոլորակի ապագայի համար լրջորեն մտահոգվելու տեղիք է տալիս, հաղորդում է NEWSru.com-ը:
 

 

Ուիչիտոյում գրանցված եղանակային անոմալիան Երկրի ապագայի համար մտահոգվելու տեղիք է տալիս