Հավերժ վիրտուալ կյանքը կսկսվի 2045թ.
2045թ. մարդը կդառնա անմահ: Այսպիսի կանխատեսում է արել ամերիկացի գիտնական Ռեյմոնդ Քուրցվեյլը, ով կողմ է տեխնոլոգիական դետերմինիզմի տեսությանը:
Նրա պատկերացմամբ՝ մարդը կձուլվի մեքենայի հետ, ձեռք կբերի գոյատևելու մի նոր ձև ու կդառնա անմահ: Ամերիկյան Time ամսագրի փոխանցմամբ՝ Քուրցվեյլը, ով 19 բարձրագույն ուսումնական հաստատություններում դոկտորի կոչում է ստացել, հայտնի է՝ որպես տեքստի օպտիկական ճանաչման, ինչպես նաև համակարգչի կողմից ձայնի ճանաչման տեխնոլոգիաների առաջին մասնագետ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, գիտնականը համոզված է, որ շուտով կգան ժամանակներ, երբ համակարգիչները մարդկանցից ավելի խելացի կլինեն: «Երբ այդ ժամանակը գա, մարդկային մարմինը, միտքն ու քաղաքակրթությունը անդառնալիորեն կփոխվեն»,- ասել է Քուրցվեյլը: Նրա կանխատեսմամբ՝ քաղաքակրթության նոր փուլը սկիզբ կառնի 35 տարուց:










