Google-ը նոր ծառայություններ է մատուցում
Google ընկերությունն այսօր ներկայացրել է նոր ծառայություն: Search ծառայությունից օգտվելիս հրահանգները կարելի է տալ ձայնի, ինչպես նաև պատկերի միջոցով:
Նորամուծությունը ներառում է երեք հիմնական մաս. Google Voice Search-ը, որը Google Chrome ծրագրին հնարավորություն է ընձեռում ընկալել ձայնային ազդանշաններ, Google Images թարմացված ծառայությունը, որի միջոցով արդեն հնարավոր է տեղեկատվություն փնտրել պատկերի միջոցով և Instant Page, որի շնորհիվ հնարավոր է արագացնել տեղեկատվությունը փնտրելու գործընթացը` նախօրոք ներբեռնելով ամենահավանական կայքերի անունները:
Google Voice Search-ը դեռևս հասանելի է միայն կայքի անգլերեն տարբերակում: Google Images-ը ընթացքում կկատարելագործվի. շենքերի պատկերների միջոցով հնարավոր կլինի գտնել տվյալ շենքի մասին տեղեկատվությունը և այլն: Իսկ Instant Page-ից օգտվելու դեպքում օգտատերը կխնայի 2-ից 5 վայրկյան ժամանակ, հաղորդում է «Ռիա նովոստին»:










