Գերմանիան քրեականացրեց DDoS-հարձակումները
Գերմանիայի դատարանը որոշում է ընդունել` DDoS-հարձակումները (կայքերի կանխամտածված արգելափակում՝ հարցումներով խեղդելու միջոցով) ճանաչել քրեորեն պատժելի արարք։
Ինչպես հաղորդում է Der Spiegel-ը, Դյուսելդորֆի դատարանի որոշմամբ` սերվերների վրա DDoS հարձակման համար կսահմանվի 4-10 տարվա ազատազրկում։
Այս որոշումը դատարանն ընդունել է 2011թ. մարտին, սակայն այն միայն հիմա է հրապարակվում: Դրա համար պատճառ է հանդիսացել բուքմեյքերական կայքի արգելափակումը։ Մեղադրյալը, որի անունը չի հաղորդվում, փորձել է շանտաժի ենթարկել կայքի տերերին՝ հարձակվելով նրանց սերվերների վրա։










