Facebook-ը նոր ծառայություն կմատուցի

20:51 • 15.06.11

Facebook սոցիալական ցանցը շուտով օգտատերերին կներկայացնի իր նոր ծառայությունը, որը հնարավորություն կընձեռի կայքի՝ բջջային հեռախոսների համար նախատեսված տարբերակում աշխատել նկարների հետ: Ծրագրիը նախատեսված կլինի iOS օպերացիոն համակարգով սարքավորումների համար:

Նոր ծառայության միջոցով օգտատերերը հնարավորություն կունենան իրենց ընկերների հետ նկարներ փոխանակել, հաղորդում է Lenta.ru-ն:

Դեռևս գաղտնի է պահվում, թե ինչ անուն է ունենալու նոր ծառայությունը և ինչպիսի այլ հնարավորություններ է ընձեռելու օգտատերերին: Ենթադրվում է, որ ծրագիրը թողարկվելու է առանձին բաժնի տեսքով: Ծառայության մատուցման ժամկետների մասին ևս ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցը աշխարհում ամենահայտնի կայքերից է, որն ունի ավելի քան 600 մլն օգտատեր, ովքեր յուրաքանչյուր ամիս ներբեռնում են ավելի քան 6 մլրդ նկար:
 

Facebook-ը նոր ծառայություն կմատուցի