Առաջիկա 20-30 տարում արևի ակտիվությունը կնվազի

18:51 • 15.06.11

ԱՄՆ Նյու-Մեքսիկոյի համալսարանում անցկացված Արեգակի ուսումնասիրություններին նվիրված գիտական համաժողովում գիտնականների՝ միանգամից 3 խմբերի ներկայացրած զեկույցներում ասվում է, որ առաջիկա 20-30 տարիների ընթացքում Արեգակի ակտիվությունը նվազելու է։ Գիտնականների կարծիքով՝ արևի ակտիվության հաջորդ՝ 25-րդ փուլը զգալիորեն նվազած կլինի կամ նույնսիկ ընդհանրապես տեղի չի ունենա։

Վերջին 400 տարվա արեգակնային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ակտիվության ու պասիվության փուլերը իրար են հաջորդում մոտավորապես 11 տարի ժամանակահատվածով։

Նոր ցիկլը ուղեկցվում է արևի մագնիսական դաշտի բևեռայնության փոփոխությամբ։ Մասնագետները շեշտում են, որ Արեգակի ակտիվության սովորական նշանները վերջին շրջանում չեն նկատվում։ Գիտնականները չեն շտապում անոմալ փոփոխություններ կանխատեսել, սակայն նորմայից որոշակի շեղումներ խոստանում են։

Առաջիկա 20-30 տարում արևի ակտիվությունը կնվազի