ВКонтакте-ն տեղափոխվում է com տիրույթ

15:33 • 15.06.11

«ВКонтакте» սոցիալական կայքը մեկ ամսից ռուսական vkontakte.ru դոմենից ամբողջությամբ անցնում է միջազգային vk.com դոմեն։ Այս մասին իր բլոգում հայտնում է «ВКонтакте»-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը։

Դուրովը նշել է, որ նոր դոմենը «2 անգամ ավելի կարճ ու գեղեցիկ է, հեռախոսներից հավաքելու համար՝ ավելի հարմար, օտարերկրյա օգտատերերի համար՝ ավելի հեշտ»։ Նրա խոսքով՝ այս պահին ծառայությունը գործում է 2 դոմեններում։

Դուրովն ասել է, որ դոմենի փոփոխությունը չի անդրադառնա լոգոյի և բրենդի վրա։ Ընդ որում, vk.com դոմենով սոցկայքի էջ մուտք գործելու դեպքում էկրանի ձախ անկյունում կարելի է տեսնել լատիներեն տառերով «VK»։

«ВКонтакте»-ն ռուսական ամենախոշոր սոցիալական կայքն է, որտեղ գրանցված է ավելի քան 100 մլն մարդ։
 

ВКонтакте-ն տեղափոխվում է com տիրույթ