Երևանյան 5 ավտոբուսներում ներդրվել է Wi-Fi ինտերնետ
Երևանյան հասարակական տրանսպորտի 5 ավտոբուսներում ներդրվել է Wi-Fi ինտերնետ։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանը։
Ծրագրի շնորհանդեսը կայանալու է վաղը, բայց 5 ավտոբուսներում այն արդեն փորձարկվել է։ Ծառայության պետը չմասնարամասնեց, թե որ համարի ավոտբուսներում է անլար ինտերնետն արդեն ներդրվել՝ նշելով, որ ծրագրի մանրամասները կհրապարակվեն վաղը։
Գևորգյանի խոսքով՝ Wi-Fi ինտերնետը ներդրվելու է միմիայն ավտոբուսներում։ «Նպատակն այն է, որ ավելացնենք ավտոբուսներից օգտվելու կուլտուրան»,– ասաց նա։










