Դավաճանության պատճառը գեներն են
Մարքս Պլանկի անվան թռչնաբանության ինստիտուտի գերմանացի գիտնականները ամադին թռչունների օրինակով ապացուցել են, որ դավաճանության նկատմամբ հակումը պայմանավորված է գեներով։ Այդ մասին հայտնում է The Independent պարբերականը։
«Հետազոտելով զեբրավոր ամադինների սեքսուալ վարքագիծը՝ գիտնականները պարզել են, որ սեռական անկանոն հարաբերությունների նկատմամբ հակումը փոխանցվում է սերնդեսերունդ»,- գրում է հոդվածագիր Ջերոմ Թեյլորը։
Սովորաբար զեբրավոր ամադինները կարապների ու լացող սարյակների պես ամբողջ կյանքի համար կազմում են մոնոգամ զույգ։ Արու թռչունների համար դավաճանության օգուտներն ակնհայտ են. դա հնարավորություն է տալիս լայնորեն տարածել իրենց գեները։ Իսկ էգ թռչունները կարող են զրկվել իրենց մշտական զուգընկերոջից կամ ձեռք բերել որևէ հիվանդություն։
Վերջերս գիտնականները եզրակացրել են՝ ամադինների շրջանում դավաճանության հակումը պայմանավորված է գեներով, այլ կերպ ասած՝ «ման եկող» ամադինների սերունդն ավելի հաճախ է դավաճանում իր զուգընկերոջը։
Գիտնականները չեն բացառում, որ այն մարդիկ, որոնց ծնողները հակված են դավաճանության, շատ հաճախ են դավաճանում իրենց կողակիցներին։










