Գիտնականներն առաջին անգամ չբաբախող արհեստական սիրտ են փոխպատվաստել
Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդու օրգանիզմում«արհեստական սիրտ են» փոխպատվաստել, որը չի բաբախում։ Մինչ այդ, արհեստական այդ սիրտը փորձարկվել էր միայն կենդանիների վրա։ Սարքի յուրահատկությունն այն է, որ այն անդադար արյուն է մղում, մարդը սրտի զարկ չի ունենում, նրա զարկերակը շոշափել հնարավոր չէ։ Այս մասին հայտնում է ռուսական Kp.ru կայքը։
Վերոնշյալ սարքն իր օրգանիզմում կրել համաձայնել էր անհույս հիվանդ մի ամերիկացի, որի կյանքը փրկելու շանսեր չկային։ Տղամարդն այդ սարքով 5 շաբաթ էր ապրել. նրա մահվան պատճառը, սակայն, սրտի վիրահատության հետ կապված չի եղել։
Վիրահատությունից հետո հիվանդը զրուցել էր իր կնոջ հետ, բժշկական սարքերը,սակայն, ցույց էին տվել, որ նա կոմայի մեջ է (այսինքն նրա սիրտը չէր բաբախել)։










