Իռլանդացի ծրագրավորողը լուծել է Ջեյմս Ջոյսի առաջադրած խնդիրը
Իռլանդացի 27-ամյա ծրագրավորող Ռորի Մքկանը հայտարարել է, որ կարողացել է լուծել Ջեյմս Ջոյսի ՝ մոտ 100 տարի առաջ առաջադրած խնդիրը՝ ինչպես անցնել Դուբլինով և չհանդիպել գարեջրատան։
Herald պարբերականը գրում է, որ երիտասարդը նախ փորձել է խնդիրը լուծել թուղթ ու գրիչի միջոցով, սակայն շատ արագ հասկացել է՝ առանց համակարգչի չի կարող։ Նրան հաջողվել է ստեղծել մի ալգորիթմ, որը կարող է գտնել քաղաքի երկու հակադիր ծայրամասերում տեղակայված կետերի միջև ճանապարհը՝ շրջանցելով գարեջրատները։
Խնդիրը վերջնականապես լուծվել է, երբ Մքկանը ծրագիրը զետեղել է իր կայքում և մշակել այն բնակիչներից ստացած մի քանի անհրաժեշտ ճշտումներով։










