Facebook vs Google+. կատաղի պայքարն սկսված է
Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Facebook-ը պատրաստվում է «հիանալի» ծառայություն թողարկել. պարզվում է՝ խոսքը վիդեոչաթի մասին է, որը կգործարկվի հաջորդ շաբաթ: Mashable տեխնոբլոգը գրում է, որ նոր ծառայությունը սոցցանցում կապահովի Skype ընկերությունը:
Facebook-ն ու Skype-ն արդեն կես տարի է, ինչ համագործակցում են. Skype-ի 5-րդ տարբերակը ինտեգրվել է սոցցանցին ու թույլ է տալիս օգտագործողներին տեսնել Facebook-յան լրահոսը և օգտվել սոցցանցի մի շարք գործառույթներից:
Թե ինչպես կաշխատի նոր ծառայությունը, կպահանջվի արդյոք առանձին փլագինի տեղադրում ու հասանելի կլինեն խմբային տեսազանգերը, դեռևս հայտնի չէ, նշում է pcnews.am-ը։
Վերջերս գործարկված Google+ սոցցանցն ապահովում է Google+ Hangouts խմբային տեսազանգերի հնարավորություն:










