Չեխիայում շշալցված ջրում E.coli է հայտնաբերվել

15:20 • 03.07.11

Չեխիայի պետական գյուղատնտեսական և պարենային տեսչությունը E.coli վտանգավոր մանրէ է հայտնաբերել Aquila Aqualinea ջրի շշերում: Այս մասին հայտնում է Չեխական ռադիոն:

Պետական տեսուչները հանձնարարել են խանութներից անհապաղ հավաքել վարակված ջրի շշերը, ինչպես նաև պարտավորեցրել են արտադրողին տեղեկացնել սպառողներին ստեղծված իրավիճակի մասին:

Արտադրող ընկերությունը` Karlovarske mineralni vody-ն, շրջանառությունից հանել է 33 հազար շիշ և սպառողներին խնդրել ստուգել գնված ջուրը. շշի վրա նշված է պիտանիության ժամկետը «մինչև 20.05.2012»: Տեսչությունը խորհուրդ է տալիս այս թողարկման ջուրը չխմել:

Եվրոպայում E.coli մանրէի հարուցած աղիքային վարակից արդեն մահացել է 50 մարդ:
 

Չեխիայում շշալցված ջրում E.coli է հայտնաբերվել