Հաքերները կոտրել են Apple-ի սերվերը

11:37 • 04.07.11

Համակարգչային հաքերների մի խումբ երեկ Twitter–ի միկրոբլոգում հրապարակել է մի փաստաթուղթ, որում հայտնել է, որ իրենց տրամադրության տակ են հայտնվել Apple–ի սերվերներից մեկի ծածկագրերն ու օգտահաշիվները։

Ինչպես հայտնում է The Wall Street Journal–ը, AntiSec անունը կրող հաքերային խումբը, որը բաղկացած է Anonymous և Lulz Security խմբերի ներկայացուցիչներից, այս փաստաթղթում հրապարակել է Apple–ի ենթադրյալ սերվերի հղումը և վարչական իրավունքներով օժտված՝ 26 օգտահաշիվներ ու ծածկագրեր պարունակող ցուցակը։

Հաքերների խոսքերով՝ նրանք Apple–ի սերվերների մատչումն ստացել են կալիֆոռնիական Cupertino և այլ ընկերությունների կողմից օգտագործվող ծրագրի անվտանգության համակարգում առկա թերության շնորհիվ։

«Բայց մի անհանգստացեք, մենք այժմ այլ գործեր ունենք»,–ասել են հաքերները։

Apple–ում, սակայն, հրաժարվել են մեկնաբանել հաքերային այս հայտարարությունը։
 

Հաքերները կոտրել են Apple-ի սերվերը