Գիտնականները հայտնաբերել են ամենաաղաղակող կենդանուն
Գիտնականները պարզել են մարդկությանը հայտնի բոլոր կենդանի արարածներից ամենաբարձր ձայներ արձակող կենդանուն: Ուսումնասիրության ընթացքում հաշվի է առնվել կենդանիների չափերի ու նրանց արձակած ձայների հարաբերակցությունը:
Այսպիսով, ամենաաղմկոտ կենդանիներն են ճանաչվել Corixidae ընտանիքի միջատները, որոնց չափերը տատանվում են 1,5-15 մմ սահմաններում: Երբ մասնագետներն առաջին անգամ լսել են այդ միջատների արձակած ձայները, կարծել են, թե աղմկողը խոշոր կենդանի է:
Հետազոտելով միջատներին՝ գիտնականները պարզել են, որ դրանց արձակած ձայնը կարող է ունենալ մինչև 99,2 դեցիբել հզորություն: Ձայնի այդպիսի ուժը կարելի է համեմատել սիմֆոնիկ նվագախմբի ձայնի հետ՝ ինչպես դա կընկալի դահլիճի առաջին շարքում նստած մարդը: Համեմատության համար նշենք, որ փղի արձակած առավելագույն ձայնը 117 դեցիբել է, հաղորդում է Корресподнент-ը:
Հետաքրքիր է, որ միջատներն այդպիսի ձայն են արձակում՝ առնանդամը շփելով մարմնի անհարթ մակերեսին: Կենսաբանները ձայնարձակման նման միջոցն անվանում են ստրիդուլյացիա: Միջատներն այդպիսի ձայներ են արձակում բեղմնավորման շրջանում՝ զուգընկերոջ ուշադրությունը գրավելու նպատակով:










