Հայաստանը նորարար երկրների ցանկում

14:44 • 04.07.11

Աշխարհի ամենանորարարական երկրների հրապարակված ցանկում Հայաստանը զբաղեցնում է 69–րդ տեղը, հաղորդում է rbc.ua կայքը։

Եվրոպական բիզնես դպրոցի և հետազոտական կենտրոնի հրապարակած «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2011» աղյուսակի առաջատարը Շվեյցարիան է, երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում՝ Սինգապուրը։ ԱՊՀ երկրներից առաջատարը Մոլդովան է, որը հայտնվել է 39–րդ տեղում։ Ռուսաստանը 54–րդն է, Ուկրաինան 60–րդը, իսկ Ադրբեջանը 88–րդը։

Առաջատար 20 երկրներից 12–ը եվրոպական են։ Նորարարական ինդեքսը չափելու համար հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են միջին և բարձագույն կրթության ու գիտահետազոտական գործընթացների մակարդակը, մրցակցային ազատությունը, վարկային ոլորտի վիճակը և այլն։

Հայաստանը նորարար երկրների ցանկում