Ճապոնացիները Խաղաղ օվկիանոսի հատակում հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ են հայտնաբերել
Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսի հատակում հայտնաբերել են հազվագյուտ մետաղների մեծածավալ հանքեր: Նրանց հաղորդած տվյալներով՝ գտածոն իրենից ներկայացնում է մոտ 100 մլրդ տոննա տարատեսակ մետաղների խառնուրդ, հաղորդում է Вести-ն:
Այս պահին հազվագյուտ մետաղների 97 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին, և եթե օգտակար հանածոների արդյունահանումը օվկիանոսի հատակից շահութաբեր լինի, Ճապոնիան Չինաստանի լուրջ մրցակիցը կդառնա:
Մետաղի հանքերը ճապոնացի գիտնականների կողմից հայտնաբերվել են օվկիանոսի՝ 3500-ից 6000 մետր խորության վրա:










