Google+-ի ամենահայտնի օգտատերը Ցուկերբերգն է

13:52 • 05.07.11

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դարձել է վերջերս բացված Google+ սոցկայքի ամենահայտնի օգտատերը՝ առաջ անցնելով Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջից և Սերգեյ Բրինից, ինչպես նաև ընկերության ավագ փոխնախագահ Վիկ Գունդոտրայից։

Google+ Statistics-ի տվյալով՝ Ցուկերբերգը Google+-ում ունի 21213 «հետևորդ», իսկ Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը՝ 14798։

Google կորպորացիան անցյալ երեքշաբթի ներկայացրեց Google+ սոցիալական կայքը, որը մշակողների կարծիքով պետք է դառնա Facebook-ի գլխավոր մրցակիցը։

Google+-ի ամենահայտնի օգտատերը Ցուկերբերգն է