Գիտնականները պարզում են, թե ինչու են կնճռոտվում ձեռքերը լոգանքից հետո

22:34 • 05.07.11

Հայտնի է, որ լոգանք ընդունելուց հետո ձեռքի մաշկի վրա հայտնվում են կնճիռներ, որոնք հետո վերանում են: Գիտնականները պարզել են այդ երևույթի պատճառները:

Մասնագետները ենթադրում են, որ կնճիռների առաջացումը օրգանիզմի ադապտացիոն մի մեխանիզմ է, որը ժամանակակից մարդը ժառանգել է իր նախնիներից. ժամանակին այն օգնել է մարդկանց՝ բռնվել թաց մակերևույթներից:

Հատկանշական է, որ ձեռքերի մաշկի կնճռոտումը կապված է նյարդային համակարգի հետ: Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ում մատներում մի քանի նյարդ կա, այդ երևույթը չի նկատվում, հաղորդում է Meddaily-ն:

Իրենց նոր թեորիան ապացուցելու համար գիտնականները պետք է հետազոտություններ անցկացնեն մարդանման կապիկների ու սովորական պրիմատների մասնակցությամբ: Նրանք նաև պետք է պարզեն, թե հատկապես երբ է այդ հատկանիշն ի հայտ եկել մարդու մոտ:

 

Գիտնականները պարզում են, թե ինչու են կնճռոտվում ձեռքերը լոգանքից հետո