Հոլանդիայում գիտնականները ցողունային բջիջներից տավարի միս են աճեցրել

01:30 • 05.07.11

Գիտնականները հանրությանն են ներկայացրել տավարի միս, որն աճեցվել է անոթում (in vitro)՝ ցողունային բջիջներից: Փորձագետները նշում են, որ այս հայտնագործությունը շատ կարևոր է, քանի որ երկրագնդի բնակչության թվի աճին զուգընթաց՝ բնական մսի պաշարները համեմատականորեն նվազում են:

Արհեստական ճանապարհով միս ստանալու համար, ըստ գիտնականների, հարկավոր է ունենալ խոշոր եղջերավոր անասունի մոտ 10 հազար ցողունային բջիջ: Լաբորատոր պայմաններում բազմացնելով դրանք՝ արդյունքում ստացվում է կենդանական միս, որը համարժեք է բնականին, հաղորդում է Корреспондент-ը:

Գիտնականներն ասել են, որ միսը համտեսելու համար կամավորներ են փնտրում: Եթե այդպիսիք չհայտնվեն, մասնագետները պատրաստ են իրենք առաջինը փորձել in vitro միսը:
 

Հոլանդիայում գիտնականները ցողունային բջիջներից տավարի միս են աճեցրել