Ֆրանսիական ամենահին ատոմակայանը կարող է գործել ևս 10 տարի

10:32 • 05.07.11

Ֆրանսիայի Ֆեսենհայմի ատոմական էլեկտրակայանը գործելու է ևս 10 տարի: Ինչպես հայտնում է ֆանսիական Figaro-ն, դրա համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք փորձարկման աշխատանքներ. մասնավորապես, ստուգվելու է շինության ամրությունը:

Ատոմակայանի բետոնե հիմքը պետք է ամրացվի մինչև 2013 թ.-ի հունիսի 30-ը: Ինչպես նշել է Ֆրանսիայի Միջուկային անվտանգության գործակալության ղեկավար Անդրե Կլոդ Լակոստը, հավելյալ գնահատման աշխատանքներն անհրաժեշտ են Ֆուկուսիմայի վթարից հետո միջուկային անվտանգության պահանջներին համապատասխանելու համար»:

Ֆեսենհայմի ատոմակայանը Ֆրանսիայում գործող ամենահին ատոմակայանն է, այն շահագործման է հանձնվել 1977 թվականին: ԱԷԿ-ը գտնվում է Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանին:

Ֆրանսիական ամենահին ատոմակայանը կարող է գործել ևս 10 տարի