Google-ն անջատել է Realtime Search-ը

16:27 • 05.07.11

Google ընկերությունն անջատել է Realtime Search որոնողական ծառայությունը։

Էջ մուտք գործելու դեպքում Realtime Search-ի էջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ փնտրվող URL-հասցեն սերվերում գտնված չէ։

Google-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ ծառայությունն անջատվել է, քանի որ հուլիսի 2-ին ավարտվել է Twitter-ի հետ պայմանագրի ժամկետը, որը կնքվել էր 2009թ. հոկտեմբերին։

Համաձայնագրի պայմաններով՝ Twitter-ը Google-ին մատչում էր տրամադրում միկրոբլոգներում հրապարակված ամենաթարմ նյութերին։ Դրա շնորհիվ Realtime Search-ից օգտվողները կարող էին տեսնել, թե ինչ են տվյալ պահին գրում այս կամ այն թեմայով։
Google-ի հայտարարության մեջ նշվում է, որ Realtime Search-ի անջատումը ժամանակավոր է։ Ընկերությունը չափազանց բարձր է գնահատում Twitter-ի հետ համագործակցությունը և հնարավորություն կփնտրի այն վերականգնելու համար։ Ծառայության վերականգնման կոնկրետ ժամկետը չի հաղորդվում։

Realtime Search ծառայությունը գործարկվել է 2009թ. դեկտեմբերին և հասանելի էր 40 լեզուներով։ Realtime Search-ը հնարավորություն էր տալիս գտնել ամենաթարմ գրառումները Twitter, Facebook, MySpace, Google Buzz, Google News և այլ ռեսուրսներում։

 

Google-ն անջատել է Realtime Search-ը