iPhone 5–ի թողարկմամբ կզբաղվի Pegatron ընկերությունը

17:21 • 06.07.11

Օրերս հաղորդվում էր, որ Apple ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերին ներկայացնել iPhone սմարթֆոնների նոր մոդել։ Այժմ այս տեղեկությունը հաստատվում է մեկ այլ աղբյուրից։

Ինչպես հայտնում է DigiTimes–ը՝ վկայակոչելով էլեկտրոնային բաղադրամասերի մատակարարողներին, հաջորդ սերնդի iPhone–ի արտադրությամբ կզբաղվի տայվանական Pegatron Technology ընկերությունը։ Որոշ լուրերի համաձայն՝ այն Apple–ից 15 մլն սմարթֆոնների պատվեր է ընդունել։

Apple–ը iPhone 4–ի CDMA տարբերակի թողարկման ժամանակ արդեն համագործակցել է Pegatron–ի հետ։ 10 մլն գաջեթների պատվերը խթանում էր Pegatron արտադրական հզորությունների ընդլայնումը և աշխատողների քանակի աճը։ Սակայն CDMA ցանցով iPhone 4–ի ցածր պահանջարկի պատճառով այդ սարքերի մատակարարումը չի գերազանցել 4 մլն–ը։

iPhone 5–ի թողարկմամբ կզբաղվի Pegatron ընկերությունը