Ճապոնիան կստուգի իր բոլոր ատոմակայանները

09:44 • 06.07.11

Ճապոնիայի կառավարությունը սթրես–թեստեր է անցկացնելու երկրի տարածքում գործող բոլոր ատոմակայաններում՝ դրանց աշխատանքում հնարավոր թերությունները պարզելու համար, հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն։

Ներկայումս ճապոնական 54 ռեակտորներից միայն 19–ն են աշխատանքային վիճակում, որոնցից շատերը ուղղակի անջատվել էին իշխանությունների պահանջով «Ֆուկուսիմա–1» ատոմակայանի վթարներից հետո։ Արդյուանբերության և առևտրի նախարարի հավաստմամբ, սթրես–թեստերը էներգիայի մատակարարման խափանումների չեն հանգեցնի։

Նշենք, որ վերջին շրջանում ստուգվում է բոլոր ատոմակայանների աշխատանքի անվտանգությունը և որոշ ռեակտորներ կրկին գործարկվում են։

Ճապոնիան կստուգի իր բոլոր ատոմակայանները