Twitter-ը Օբամային չի սահմանափակի
Այսօր երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կպատասխանի Twitter-ի օգտատերերի հարցերին։ Ինչպես հաղորդում է USA Today պարբերականը, Օբամայի գրառումները կարող են գերազանցել 140 նիշը, ինչը սահմանված է Twitter-ի օգտատերերի համար։ ԱՄՆ նախագահը կարող է ցանկացած երկարության հաղորդագրություն թողնել։
Ֆորումի մոդերատորը կլինի Ջեք Դորսին, որը կմշակի #AskObama հեշթեգով նշված գրառումները և կոնկրետ հարցերը կփոխանցի նախագահին։
Այն, որ ԱՄՆ նախագահը կշփվի Twitter-ի օգտատերերի հետ, Սպիտակ տան ներկայացուցիները հայտարարել էին դեռևս հունիսի 30-ին։ Հիմնական քննարկվող թեմաները կլինեն ԱՄՆ տնտեսությունը և աշխատաշուկան։ Սակայն, ինչպես գրում է պարբերականը, օգտատերերը կարող են նախագահի հետ քննարկել ցանկացած բնույթի հարց՝ սկսած մարիխուանայի օրինականացումից մինչև դպրոցի ճաշարաններում սննդի որակը։
Մակոն Ֆիլիպսը՝ Սպիտակ տան՝ նոր մեդիաների գծով տնօրենը հայտնել է, որ միջոցառման հիմնական նպատակն է գտնել ամերիկացիների հետ շփման նոր մեթոդներ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նմանատիպ ֆորումներ է անցկացրել Facebook-ում և YouTube-ում։
Բարաք Օբամայի Twitter-ը բացվել է 2007թ., սակայն մշտական սկսել է գործել միայն 2009թ-ին։ Այս պահին նա ունի շուրջ 9 մլն «հետևորդ»։










