Ցողունային բջիջներից նույնիսկ ատամներ են ստեղծվում
Գիտնականները պարզել են, որ ընկած ատամի փոխարեն կարելի է աճեցնել նորը՝ ինովացիոն տեխնոլոգիաների շնորհիվ։
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Կոմենտարիի» գործակալությունը, պրոֆեսոր Փոլ Շարփի հետազոտական խումբը ստեղծել է ատամ աճեցնելու ինովացիոն տեխնոլոգիաներ՝ պացիենտի բնային բջիջների օգնությամբ։ Այդ բջիջները նախ աճեցվել են լաբորատորիայում և ընդունել ատամի տեսք, իսկ հետո տեղադրվել են լնդերի վրա։ Մի քանի ամիս անց նոր և առողջ ատամն աճել է հեռացվածի փոխարեն։
Բժիշկները հավաստիացնում են, որ տեղադրումը ցավոտ չէ, ամեն ինչ կատարվում է տեղական անզգայացման ճանապահով։
Այս տեխնոլոգիան կիրառվել է լաբորատոր մկների վրա, սակայն հետազոտության ղեկավարը կարծում է, որ այն կարելի է օգտագործել ատամնաբուժության մեջ։










