Նստակյաց կյանքը կանանց մոտ մահացու հիվանդություն է առաջացնում
Պարզվել է, որ նստակյաց կյանք վարող կանայք 2–3 անգամ ավելի շատ են հիվանդանում թոքերի տրոմբոէմբոլիա հիվանդությամբ։
The Times of India պարբերականը գորւմ է, որ Հարվարդի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է այդ մահացու հիվանդության և նստակյաց կենսակերպի միջև։ Հիվանդության պատճառը ստորին վերջույթների անոթներից տրոմբի բարձրացումն է դեպի թոքերի անոթներ։ Այն ուղեկցվում է շնչառության խախտումներով ու կրծքավանդակի սուր ցավերով, իսկ հիմնական ախտանիշը արյունոտ հազն է։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները 18 տարի հետևել են 70 հազար բուժքույրերի կյանքին, որոնք 2 տարին մեկ անգամ հատուկ անկետաներ են լրացրել։ Արդյունքում պարզվել է, որ նստակյաց ապրողների մոտ շատ ավելի հաճախ է արձանագրվել թոքային այս ծանր հիվանդությունը։
Գիտնականների եզրակացությունները ճիշտ են նույնիսկ հաշվի առնելով կանանց տարիքը, քաշն ու վնասակար սովորույթների առակայությունը։
Նախկինում արված հետազոտությունների համաձայն օֆիսային նստակյաց 10 տարվա աշխատանքից հետո մարդկանց մոտ աղիքների քաղցկեղի ու 2–րդ տեսակի շաքարախտի առաջացման վտանգը կրկնապատկվում է։










