Տարվա վերջ կթողարկվի iPad 2 Plus , այլ ոչ թե՝ iPad 3
Ամերիկյան Apple ընկերությունը մինչև այս տարվա վերջ կթողարկի բարձր կետայնություն ունեցող էկրանով iPad 2 պլանշետային համակարգչի մոդիֆիկացված տարբերակը, հայտնում է Cnet կայքը՝ վկայակոչելով FBR Capital Markets ընկերության վերլուծաբան Քրեյգ Բերգերին։
Ավելի վաղ DigiTimes կայքը հայտնել էր, որ Apple–ը iPad 3–ի վաճառքը մեկնարկելու է հոկտեմբեր ամսին։ Սակայն Բերգերի կարծիքով՝ սարքը աննշան փոփոխության կենթարկվի, այդ պատճառով նոր մոդելը կկոչվի iPad 2 Plus։ Դրա յուրահատկությունը էկրանի ավելի բարձր կետայնությունն է՝ iPad 2–ում օգտագործվողի համեմատ։
Նշենք, որ առաջին սերնդի iPad–ի ի հայտ գալու 14 ամիսների ընթացքում Apple–ը ավելի քան 25 մլն պլանշետ է վաճառել։










