WikiLeaks-ի հիմնադիրը հրաժարվում է հուշեր գրել

20:54 • 07.07.11

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ չի պատրաստվում հուշեր գրել, քանի որ վախենում է՝ իր գիրքը ամերիկյան դատախազների կողմից օգտագործվի իր դեմ, և արդյունքում նա վտարվի ԱՄՆ-ից:

Բրիտանական The Guardian-ի տվյալներով՝ Ասանժի հուշերը լույս կտեսնեն, սակայն կլինեն ոչ այնպիսին, ինչպիսին նախօրոք ծրագրվում էր այն կազմել:

Իր կենսագրության ու հուշերի տպագրության վերաբերյալ պայմանագիրն Ասանժը կնքել է 2010-ին՝ ամերիկյան Knopf և բրիտանական Canongate տպարանների հետ: Նախկինում հաղորդվում էր, որ Ասանժը այդ գործարքի արդյունքում կստանա 1,5 միլիոն դոլար: Այդ գումարը նա պատրաստվում էր ծախսել ֆինանսական շրջափակման մեջ գտնվող WikiLeaks-ի գոյությունը պահպանելու համար:

Հիշեցնենք, որ 2011-ի փետրվարին բրիտանական դատարանը վճռեց Ասանժին հանձնել Շվեդիային, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ: Ասանժը բողոքարկել է դատարանի այդ որոշումը, որը պետք է ուսումնասիրվի հաջորդ շաբաթ:
 

WikiLeaks-ի հիմնադիրը հրաժարվում է հուշեր գրել