Վիտամին D-ն երկարացնում է տարեց կանանց կյանքը
Վիտամին D3-ի հիմնական գործող նյութը՝ խոլեկալցիֆերոլը, կարող է երկարացնել ծերերի կյանքը. դրա պակասը մեծացնում է կոտրվածքների ռիսկը։ Այս մասին վկայում են The Cochrane Library պարբերականի վերջին համարում լույս տեսած հետազոտության արդյունքները։
Գիտնականների միջազգային խմբի հետազոտությանը մասնակցել է 94148 մարդ, որոնցից 79%-ը 74-ից բարձր տարիք ունեցող կանայք են եղել։
«Մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն եղել վիտամին D3-ի իրական օգուտի, հատկապես մահացության գործում դրա ունեցած ազդեցության մասին։ Գիտական ապացույցը մենք վերջերս ենք գտել։ Վերլուծությունը ցույց է տվել, որ վիտամինն իջեցնում է մահացության հավանականությունը մոտ 6%-ով»,- հայտնել է հետազոտության խմբի անդամ բժիշկ Գորան Բելակովիչը։










