Facebook-ը Skype-ի հետ համատեղ նոր՝ տեսազանգի ծառայություն է մատուցում

00:32 • 07.07.11

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը ինտերնետային մեկ այլ հսկայի՝ Skype-հետ համատեղ մատուցում է նոր՝ տեսազանգի ծառայություն: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ ընկերության շտաբ-գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Google ընկերությունը նախորդ շաբաթ գործարկել է Google+ սոցիալական ցանցը, որն, ըստ կանխատեսումների, պետք է դառնա Facebook-ի մրցակիցը: Google+ի հիմնական առավելությունը Facebook-ի նկատմամբ հենց տեսազանգի առկայությունն էր, որը Facebook-ը, փաստորեն, այսօր չեզոքացրեց:

Facebook-ի նոր ծառայությունը, Google+ի նմանությամբ, հնարավորություն է ընձեռում օգտատերերին շփվել բրաուզերի պատունահում՝ առանց հավելյալ էջեր բացելու:

Հիշեցնենք, որ Skype ծառայության բաժանորդների թիվը կազմում է 170 միլիոն մարդ, իսկ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը 750 միլիոն է:

 

Facebook-ը Skype-ի հետ համատեղ նոր՝ տեսազանգի ծառայություն է մատուցում