Windows 8-ը կներկայացվի հունվարին

14:26 • 07.07.11

2012թ. հունվարի 9-ին Լաս Վեգասում կայանալիք CES 2012 ցուցահանդեսի նախօրեին Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը կներկայացնի Windows 8 օպերացիոն համակարգի հրապարակային բետա տարբերակը։ Ըստ compulenta.ru կայքի՝ ներկայում մշակման փուլում գտնվող Windows 8 օպերացիոն համակարգի առաջին տարբերակը նախատեսվում է ցուցադրել ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբերին, ծրագրավորողների BUILD համաժողովում։

Նշենք, որ Windows 7 օպերացիոն համակարգը 2009թ. նույնպես ներկայացվել էր Լաս Վեգասում կայացած CES ցուցահանդեսում։

Windows 8-ը կներկայացվի հունվարին