Ստեղծվել է աշխարհի ամենափոքր վիրտուալ ստեղնաշարը (տեսանյութ)
FlickKey անունով հավելվածը էկրանին պատկերում է երբևէ ստեղծված ամենափոքր վիրտուալ ստեղնաշարը: Այն ներկայացնում է 6 կոճակ, որոնցից յուրաքանչյուրում երեք շարքով տեղավորված են 9 տառեր կամ նշաններ:
Կից տեսանյութում պատկերված է, թե ինչպես են մուտքագրվում տառերը։
Wired-ի փոխանցմամբ՝ FlickKey ստեղնաշարը նախատեսված է փոքր չափի սենսորային էկրանների համար, ինչպիսին, օրինակ, «խելացի» ձեռքի ժամացույցներն են:
Ինչպես հայտնում է pcnws.am-ը, հավելվածը կարելի է բեռնել Apple App Store-ից:










