Տղամարդիկ աշխատավայրում ձանձրույթից են սիրաբանում

18:13 • 14.07.11

Բրիտանիայի Սարեյի համալսարանի մասնագետնների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատավայրերում տղամարդիկ սիրաբանում են աշխատանքից և իրենց տրված հանձնարարություններից ձանձրանալու պատճառով։ Գիտափորձի մասին տեղեկացնում է իտալական Corriere della Sera թերթը։

Փորձին մասնակցել է 21–ից 68 տարեկան ավելի քան 200 մարդ, ում ողղվել է մի քանի հարց, որոնցից հիմնականը՝ «սիրաբանել եք արդյուք աշխատավայրում» հարցն է եղել։ Արդյունքները ցույց են տվել, որ սեփական աշխատանքից անբավարարվածությունն ու կոլեգաների հետ սիրաբանելն ուղիղ կապ ունեն տղամարդկանց մոտ։ Իսկ ահա կանանց դեպքում լրիվ հակառակն է։ Աշխատավայրում սիրաբանող կանանց գերակշիռ մասը գոհ և բավարարված է իր աշխատանքից։

Տղամարդիկ աշխատավայրում ձանձրույթից են սիրաբանում